Թեհրանն ու Երևանը աշխատանքներ են կատարում սահմանային առևտրում և մաքսային ոլորտում թղթաբանությունը վերացնելու ուղղությամբ | Տարածաշրջան

Written by

in

Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի մաքսային մարմինները մեկնարկել են էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման գործարկման գործընթացը՝ երկկողմ առևտուրն ավելի խելացի դարձնելու նպատակով, գրում են իրանական լրատվամիջոցները:

Երկու երկրների մաքսային գրասենյակների ղեկավարների միջև սեպտեմբերի 14-ին ստորագրված մաքսային համագործակցության համաձայնագրից հետո, հայ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների պատվիրակությունը մեկնել է Թեհրան՝ տվյալների փոխանակման կամ EDI համակարգի տեխնիկական ենթակառուցվածքը ներդնելու համար։

 Այս նախագծի ընդհանուր նպատակն է թվայնացնել մաքսային գործընթացները, վերացնել թղթային գործարքները և, վերջին հաշվով, նվազեցնել ապրանքների լճացումը ընդհանուր սահմաններում:

Այս կապակցությամբ Հայաստանի մաքսային պատվիրակությունը  Իրանում հանդիպել է էկոնոմիկայի փոխնախարար և Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ֆորուդ Ասկարիի հետ։ Հանդիպման ժամանակ Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կետերի իրականացման կարևորությունը և այդ միջոցառումները որակել է որպես Թեհրանի և Երևանի միջև առևտրի հեշտացման և մաքսային գործողությունների թափանցիկության բարձրացման ուղղությամբ կարևոր քայլ։

 Այս մոտեցումը, որը, ինչպես սպասվում է, նոր հորիզոններ կբացի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման գործում՝ նվազեցնելով մարդկային  սխալները և արագացնելով ընթացակարգերը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *