Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորանքի խոսքը գրադարանավարի օրվա կապակցությամբ

Written by

in

Գրադարանային համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, գրադարանային գործի հարգելի՛ մասնագետներ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները ձեր մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։

Օրը հիանալի առիթ է ևս մեկ անգամ կարևորելու գրադարանավարի մասնագիտությունը և բացառիկ դերը կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում:

Ժամանակակից գրադարաններն այսօր այլևս դուրս են եկել պարզապես գրապահոց լինելու շրջանակից՝ վերածվելով կրթամշակութային օջախների, ինչպես նաև համայնքային կյանքի կազմակերպման և բովանդակալից ժամանցի ապահովման հարթակների։

Այս համատեքստում առավել է արժևորվում Ձեր՝ գրադարանավարներիդ առաքելությունը։ Դուք եք ձևավորում և ամրապնդում ընթերցող-գրադարան կապը, բացահայտում և խթանում բարձրաճաշակ գրականության նկատմամբ հետաքրքրությունը, առաջնորդում և ուղղորդում ընթերցողին գիտելիքի անծայրածիր աշխարհում՝ դրանով իսկ կարևորագույն ներդրում ունենալով կրթված, բազմակողմանի զարգացած և մշակութային բարձր արժեքներ կրող հասարակության ձևավորման գործընթացում։

Լիահույս եմ, որ շարունակելու եք նույն ոգևորվածությամբ, հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել ձեր աշխատանքին և Ձեր մասնագիտական գործունեությամբ նպաստել համայնքի հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը։

Առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ, սիրելի՛ գրադարանավարներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *