Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը

Written by

in





ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի Չեռնոգորիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել մեկնարկային կազմում:

Ըստ Telegram-յան «ИнсайдЯН» ալիքի տարածած տեղեկության՝ հայ ֆուտբոլիստը խաղից առաջ մկանային վնասվածք է ստացել։ Այդ պատճառով նա դուրս է մնացել հիմնական կազմից, սակայն, այնուամենայնիվ, ընդգրկված է պահեստայինների թվում և հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի ազգային հավաքականին որպես ավագ առաջին անգամ խաղադաշտ դուրս կբերի Նաիր Տիկնիզյանը։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի չորրորդ տուրի Չեռնոգորիա – Հայաստան արտագնա մրցավեճը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Armsport




դիտվել է 67 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *