Քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանը, ևս 2 անձ կալանավորվել են

Written by

in





24News-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ տնային կալանքում գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանության դեպքով երեք անձ կալանավորվել է։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից 1-ի նկատմամբ՝ սպանության փորձի, խուլիգանության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, հրազենի ապօրինի շրջանառության, 2-ի նկատմամբ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով:

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարությունից հոկտեմբերի 5-ին հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանություն։

24News-ը գրել էր, որ քրեական հեղինակություն համարվող անձը Արտաշես Չիչոյանն է, ով անցնում է մի քանի քրեական գործով, որոնցից մեկը վերաբերում է Եղիշե Խաչատրյանի սպանությանը, որը տեղի է ունեցել 2016 թվականին։




դիտվել է 54 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *