ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու եվրոպատգամավոր Մարինա Մեզուրին քննարկել են ոլորտի մարտահրավերները | Հայաստան

Written by

in

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 15-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ–ից։

Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք առանցքային թեմաներ․

  • Ուշադրության կենտրոնում են եղել բռնի տեղահանվածների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցողների, ազգային փոքրամասնությունների և ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքները:

  •  Պաշտպանն անդրադարձել է Հայաստանում ատելության խոսքի լուրջ ծավալներին և դրան հակազդելու կարևորությանը:

  • Շեշտվել է մարդու իրավունքների կրթության բարեփոխման, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ թեև որոշ ուղղություններով առաջընթաց կա, սակայն ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք հետևողական աշխատանք են պահանջում։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts