Հոկտեմբերի 4-ին Տաշքենդում ընթացող Միրաբրոր Ուսմանովի հուշամրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի Մ-20 հավաքականը մրցեց Ռուսաստանի հասակակիցների հետ, հաղորդում է armsport.am-ը։
Հանդիպումն անցավ չափազանց լարված և կոշտ պայքարում: Երկու թիմերն էլ հաճախ էին խախտում կանոնները, ինչի պատճառով մրցավարը բազմիցս ստիպված էր դեղին քարտեր ցույց տալ, իսկ ֆուտբոլիստների միջև պարբերաբար հուզական բախումներ էին տեղի ունենում: Հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմն ավելի դիպուկ գտնվեց՝ հաղթելով 5:3 հաշվով:
Հարվածաշարն աչքի ընկավ արտասովոր դրվագով: Ռուսաստանի հավաքականի խաղացող Ամիր Մուսաևի վրիպումից հետո նշակետի հատվածում մեծ փոս էր գոյացել։ Խոտածածկի վնասման պատճառով մրցավարական անձնակազմն ու կազմակերպիչները որոշեցին հարվածաշարի մնացած մասը տեղափոխել հակադիր դարպասի ուղղությամբ: Դրանից հետո երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ դիպուկ էին, սակայն Հայաստանի հավաքականի խաղացողներն անվրեպ իրացրին իրենց բոլոր հարվածները՝ ապահովելով վերջնական հաղթանակը:
Սա Հայաստանի ընտրանու առաջին հաղթանակն էր այս մրցաշարում: Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում մեր թիմը 1:5 հաշվով զիջել էր մրցաշարի տանտեր Ուզբեկստանին: Եզրափակիչ հանդիպումը Միշա Ջորկաեֆի սաները կանցկացնեն հոկտեմբերի 6-ին՝ ուժերը չափելով Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ:
դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Leave a Reply