Մեծ յոթնյակի» (G7) երկրները որոշում են կայացրել առաջիկա չորս ամիսների ընթացքում ռազմավարական պահուստներից շուկա բաց թողնել մինչև 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։
Միջոցառումն իրականացնելու ու համակարգելու է Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA)։ G7-ի ղեկավարների հայտարարության համաձայն՝ վառելիքի զգալի մասը շուկա դուրս կբերվի առաջիկա 20 օրվա ընթացքում։
Երկրները պայմանավորվել են էներգակիրների առևտրի վրա սահմանափակումներ չմտցնել: Նշենք, որ սա առանցքային համաձայնություն է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում էր դիզելային վառելիքի արտահանման արգելք դնելու տարբերակը՝ ներքին շուկայում գները կայունացնելու համար:
G7-ի ներկայացուցիչները նախատեսում են մոտ օրերս կրկին հանդիպել՝ դիզելային վառելիքի լրացուցիչ ծավալների բացթողման հնարավորությունը քննարկելու նպատակով:
Leave a Reply