ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռայլի Բարնսն այցելել է Մատենադարան | Հայաստան

Written by

in

ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում և ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը։ Այս մասին հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։

Բարձրաստիճան հյուրի համար կազմակերպվել են հատուկ ցուցադրություններ, որոնց ընթացքում ներկայացվել են հայկական ձեռագրական արվեստի գլուխգործոցները, քարտեզագրական ժառանգության հնագույն նմուշները, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղում գրչագրված ժառանգության վերականգնումն ու հանրայնացումը» ծրագրի արդյունքները, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ։

Այցի ավարտին Ռայլի Բարնսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում՝ իր շնորհակալությունը հայտնելով Հայաստանի և աշխարհի հազարամյա պատմության պահպանման համար և ընդգծելով, որ երբեք չի մոռանա այս այցելությունը պատմական նշանակություն ունեցող կենտրոն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *