Հայաստանը հանձնառու է շարունակել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում. Նիկոլ Փաշինյան | Քաղաքականություն

Written by

in

Հայաստանը հանձնառու է շարունակել փոխշահավետ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առցանց նիստին։

 

«Համագործակցությունն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանն ու ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը։ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության, առևտրի և տրանսպորտային ենթակառուցվածքների օրակարգը»,- նշել է կառավարության ղեկավարը։

 

Վարչապետն իր խոսքում վերստին ուշադրություն է հրավիրել դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումների վրա։ Նա ընդգծել է, որ մի շարք առկա խնդիրների ուղղությամբ դեռևս էական առաջընթաց չի արձանագրվել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է շարունակել կառուցողական երկխոսությունը խոչընդոտների հաղթահարման նպատակով։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *