Մայրաքաղաքի երկու բնակիչ և մեկ օտարերկրացի տնային պայմաններում աճեցրել են կանեփ և ապօրինի թմրանյութ իրացրել | Հասարակություն

Written by

in

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի երկու բնակիչ և մեկ օտարերկրացի տնային պայմաններում աճեցնում են կանեփ և ապօրինի իրացնում թմրանյութ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկաններն ու Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին իրականացրին խուզարկություններ։

28-ամյա կնոջ Մամիկոնյանց փողոցում գտնվող տանը հայտնաբերվեց կանեփի չորս բույս, մարիխուանայի նմանվող զանգված։ 29 և 23 տարեկան երիտասարդների Սարյան փողոցի տան ննջարանում, որ կահավորված էր լուսային և օդափոխության համակարգով, հայտնաբերվեց կանեփի յոթ բույս, ընդհանուր 52 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 26 փաթեթ։ Երկու տներից հայտնաբերվել է ընդհանուր 4,5 միլիոն դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *