Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) իր առևտրի ծավալն ավելացրել է 10%-ով։ Սա առևտրի ամենաբարձր մակարդակն է աշխարհում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, գրում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտուրը տարեսկզբից ի վեր աճել է 10%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասել է Միշուստինը:
«Մենք ակտիվորեն մեծացնում ենք փոխադարձ առևտուրը: Հունվարից մինչև հուլիս այն աճել է 10%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ», – ընդգծել է նա։
Leave a Reply