Սահմանափակումները էականորեն դժվարացնում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Պահպանվում են սահմանափակումներն ու վարչական խոչընդոտները, որոնք առայժմ էականորեն դժվարացնում են ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։ Այս կապակցությամբ կարևոր ենք համարում շարունակել կառուցողական երկխոսությունը՝ ԵԱՏՄ իրավունքին համապատասխան հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ։
Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջխաղացումը համապատասխանում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերին՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև տնտեսական փոխգործակցության հետագա ամրապնդումը»,- ասել է Փաշինյանը:
Leave a Reply