Լույս է տեսել «Սյունյաց երկրի»  հերթական հատուկ համարը

Written by

in

Համարի խորագիրն է՝ «Սյունիքի հարուստ կենսաբազմազանությունը՝ հոգածության ներքո»։

Համարը բացվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով։

Ներկայացված են մի շարք հարցազրույցներ, այդ թվում՝  ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հետ։

Թողարկման մեջ տեղ է գտել նաև Եղիշե Չարենցի «Տաղ՝ ձոնված բնությանը» ստեղծագործությունը։

A4 ձևաչափով 92 էջ ծավալ ունեցող համարը տպագրվել է 1000 տպաքանակով և կառաքվի թերթի բաժանորդներին։

Փաստորեն առաջին անգամ է ներկայացվում Սյունիքի՝ կենսաբազմազանությամբ հարուստ միջավայրը։

Ովքեր ցանկություն ունեն ավելի ամբողջական պատկերացում կազմել Սյունիքի բնաշխարհի մասին՝ անպայման պետք է ընթերցեն նախադեպը չունեցող այս համարը։

Համարի տպագրությունը նախաձեռնել և հովանավորել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը, որին ընթերցողների երախտագիտությունն ենք փոխանցում։

Համարը նախապատրաստական քայլ է՝ 2026 թ․ հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17) ընդառաջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *