44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին

Written by

in

44-օրյա պատերազմի մասին հինգ տարի է՝ խոսել եմ, այլևս նրբություն չկա, որի մասին չենք խոսել, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որևէ բառ չասաց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի առիթով։

«Ասելու նոր բան չկա»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, որ ՔՊ-ն հայրենիքի համար զոհվածների օր է սահմանել։

Ինչ վերաբերում է Հ1-ով այդ օրը Թաթայի համերգը հեռարձակելուն՝ նա ասաց, թե անպատեհություն, իհարկե, կա, բայց պետք է հասկանալ՝  հեռարձակած բոլոր համերգների օրերին զոհեր չենք ունեցե՞լ։

«Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, հենց այսօր էլ ունեցել ենք զոհեր, ո՞նց վերաբերվենք, հետո գալու է նոյեմբերի 9-ը, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ»,- ասաց նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *