Այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները` բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում տեղեկանում են՝ որտեղ է գտնվում սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին սպանելու նպատակով վրաերթի ենթարկողը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում այսօր վրաերթ կատարողը, ով Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանն է, առավոտյան ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ Հ․ Հովհաննիսյանը ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մինչ նրա կողմից ոստիկանություն ներկայանալը երեկ սեպտեմբերի 23-ին, Մաշտոցի ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ճշտել են՝ որտեղ է գտնվում «Lexus» մակնիշի ավտոմեքենան, ապա մեկնելով նշված վայր՝ այն հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էրֆոտոլրագրողը, սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն էր տեղի ունենում և կար տուժած, ում տեղափոխել էին հիվանդանոց։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ և տեղում պարզել էին, որ մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։
Leave a Reply