Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմ

Written by

in

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական մտահոգիչ է համարում Իրանի շուրջ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հատարարել է Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում։ Փաշինյանն անդրադարձել է նաև, իրավիճակով պայմանավորված, նավթամթերքի շուկայում փոփոխություններին:

«Վերջին ժամանակաշրջանում մենք կարողացել ենք բազմազանեցնել մեր նավթաբենզինային շուկան և ներմուծման շուկաները, դա, իհարկե, գնի խնդիր է, ինչպես ամենուր, բայց տարածաշրջանում ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, բավական մտահոգիչ է մեզ համար և մենք անհամբեր սպասում ենք, որ իրավիճակը կայունանա»,- նշել է վարչապետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *