Լուսինե Հովհաննիսյանն ու Արա Թադեւոսյանը կքննարկեն Երեւանի մասին իրենց գրքերը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 25-ին, ժամը 19:30-ին, «Զանգակ» գրատանը (Աբովյան 7) տեղի կունենա «Երկու գիրք Երեւանի մասին» քննարկումը:

 

«Զանգակ»-ում կհանդիպեն վերջերս լույս տեսած «Բաղրամյանով վերև-ներքև» գրքի հեղինակ Արա Թադևոսյանն ու «Երևա, Երևա, Երևան» գրքի հեղինակ Լուսինե Հովհաննիսյանը։

 

«Երևանը յուրաքանչյուրիս հիշողություններում տարբեր է. մեկի համար այն մանկության բակն է, մյուսի համար՝ ամեն օր անցած փողոցը, սիրելի շենքը կամ քաղաքում ապրած փոքրիկ պատմությունը։ 

 

Արա Թադևոսյանն ու Լուսինե Հովհաննիսյանը կզրուցեն իրենց գրքերում ներկայացված Երևանի մասին, կհամեմատեն իրենց պատմություններն ու քաղաքային պատկերները՝ առաջարկելով քննարկման հյուրերին բացահայտել, թե ինչպես է ներկայանում քաղաքը տարբեր հիշողությունների միջոցով», – ասված է «Զանգակ»-ի հաղորդագրության մեջ:

 

Միջոցառման մուտքն ազատ է:

 

Սեպտեմբերի 25-ին երեկոյան «Բաղրամյանով վերև-ներքև» գիրքը «Զանգակ» գրատանը վաճառվելու է հատուկ գնով՝ 4 000 դրամ` 4 900 դրամի փոխարեն: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *