Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան

Written by

in

Սեպտեմբերի 24-ին Երևանում և մարզերի մի շարք հատվածներում ջերմաստիճանը կհասնի +33…+34 աստիճանի:

Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով։

Սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին սպասվում է +33…+34 աստիճան տաքություն։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տվյալներով՝ սեպտեմբերի այս օրերի համար նման ջերմաստիճանը բավականին բարձր է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *