Պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին | Քաղաքականություն

Written by

in

Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *