«ԳՐԻՇԱ ՎԻՐԱԲՅԱՆ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ․ ՄԵՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԴՈՒՔ ԵՔ ԽՈՍՈՒՄ»

Written by

in

«Ամբիոն Նյուզ»-ը տեսել է Գրիշա Վիրաբյանի հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերը և, անկեղծ ասած, այս անգամ էլ շնորհակալություն ասելու առիթ ունենք։

Հարգելի՛ Գրիշա, այնքան ջանասիրաբար եք փորձում «բացահայտել» Հասմիկ Վիրաբյանին, որ վերջում ակամա ինքներդ եք բացահայտում Ձեր պատմության մանրամասները։

Մեզ մեղադրում եք, պատմություններ եք հորինում, փորձում եք հոգեբանական ճնշման ենթարկել խմբագրին, բայց մի փոքրիկ խնդիր կա․

մեր մոտ խոսքերը չեն կորում։

Եթերը չի անհետանում։

Հանդիպումները չեն ջնջվում։

Իսկ փաստերը հատկապես վատ սովորություն ունեն՝ մնալու։

Ավելին՝ այն այցելությունները, հանդիպումները և գործողությունները, որոնց մասին փորձում եք լռել կամ ներկայացնել Ձեր հարմար տարբերակով, մեր կողմից նույնպես ֆիքսված են։

Եվ այստեղ գալիս է ամենազավեշտալին։

Դուք եթերում այնպիսի «նոր բացահայտումներ» արեցիք, որ «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրությունում ստիպված էինք մտածել՝ մենք փաստաթղթերի՞ ենք նայում, թե՞ Գրիշա Վիրաբյանի ինքնակամ ցուցմունքին։ 😏

Հատկապես հետաքրքիր էին Ձեր խոսքերը քննիչի հետ կապերի և գործողությունների վերաբերյալ։

Գրիշա՛, երբ մարդը փորձում է ինչ-որ բան հերքել, բայց դրա ընթացքում նոր մանրամասներ է ասում, որոնք նախկինում հայտնի չէին, դա արդեն պարզապես ֆեյսբուքյան եթեր չէ։

Դա կարող է դառնալ բավական հետաքրքիր նյութ՝ իրավական գնահատականի համար։

Այնպես որ՝ ապրե՛ք, Գրիշա Վիրաբյան։

Շարունակե՛ք եթերները։

«Ամբիոն Նյուզ»-ը շատ չի խանգարի։

Դուք խոսեք։

Մենք կպահպանենք։

Դուք «բացահայտեք»։

Մենք կհամադրենք։

Դուք հերքեք։

Մենք փաստերը կդնենք կողք-կողքի։

Ու վերջում թող փաստերը խոսեն։

Իսկ Հասմիկ Վիրաբյանի անունն ու պատիվը պաշտպանելու հարցում կարող եք չկասկածել։

Դուք դեռ եթեր ունեք։

Մենք դեռ փաստեր ունենք։ 😏

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *