Ռուբեն Ռուբինյան․ «Անկախությունը մեր աչքի լույսն է, մեր սրբության սրբոցը»

Written by

in

Փորձ է արվել մեզ համոզել, որ կա «ազգային շահ» որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը, և որ գուցե ապահով կախվածությունն ավելի լավ է, քան անկախության համար արվող զոհողությունները։

Բայց անգամ ամենադժգույն պահերին, երբ թվում էր, թե լավագույն ճանապարհը հանձնվելն է կամ անկախությունը զիջելը, մենք՝ որպես իմաստուն ժողովուրդ, գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք մեր աչքի լույսի, մեր սրբության սրբոցի՝ Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը։

Մենքդա արեցինք մեծ դժվարությամբ, զոհողություններով, ցավով ու արյամբ, բայց մենք արեցինք դա։

Եվ հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *