«Սա այն գործընթացի մի մասն է, որը գործող իշխանությունները նախաձեռնել են դեռևս տարիներ առաջ։ Մենք շատ լավ հիշում ենք ժամանակագրությունը, թե ինչպես սկսվեց այդ գործընթացը՝ եկեղեցու դեմ պայքարը»»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան՝ անդրադառնալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ «քրեական գործին»։
Նա հիշեցրեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 450 օր անազատության մեջ է «մեր ձևով» Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու համար։
«Բնականաբար, այս գործընթացը, այս կարված, շինծու, ապօրինի գործը ևս այս գործընթացի մի մասն է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:
Leave a Reply