ԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկով

Written by

in



Հասարակություն


ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ «G Class invest» անվամբ (www.gcard.amwww.gclass.am) ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊԸ-ն հանդես է գալիս արժեթղթերի ձեռքբերման հրապարակային կեղծ առաջարկով։


«Տեղեկացնում ենք , որ Կենտրոնական բանկը չի գրանցել Ընկերության կողմից նման առաջարկ ներկայացնելու հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ, և Ընկերությանը չի տրամադրվել ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա։

Հետևաբար, Ընկերությունը գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս։


Հորդորում ենք քաղաքացիներին լինել զգոն և ներդրում կատարելուց առաջ համոզվել, որ համապատասխան ազդագիրը գրանցված և հրապարակված է Կենտրոնական բանկի կողմից։

 Կենտրոնական բանկը շարունակելու է ոլորտի վերահսկողությունը և խախտումների հայտնաբերման դեպքում ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ։



Հետևեք
 մեզ՝ այստեղ






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *