102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում: Դա մենք տեսել ենք 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի վերաբերյալ:
Փաշինյանն ընդգծեց՝ չի եղել դեպք, երբ ՀՀ որևէ պաշտոնյա ռուս պաշտոնյայի առաջ նման հարց դնի կամ նման հարց բարձրացնի: Հրապարակային էլ նման հարց չի քնարկվել:
«Հիմա, եթե Ռուսաստանն ուզում է հանել, մենք չենք առարկում, թող հանի, իսկ եթե ուզում են չհանել, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը,- ասաց նա և հավելեց.- Ասում եմ՝ մեզ պետք չէ: Եթե ուզում են հանեն, խնդրեմ, հենց վաղը թող հանեն, իսկ եթե ուզում են մնալ, պատրաստ ենք քննարկել մեզ ոչ անհրաժեշտ բազան ՀՀ-ում մնալու պայմանները»:
Leave a Reply