Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մեզ ռուսական ռազմաբազան պետք չի»:
«Եթե ուզում են հանել՝ խնդրեմ, հենց վաղը թող հանեն, եթե ուզում են մնալ, պատրաստ ենք քննարկել մեզ ոչ անհրաժեշտ բազայի մնալու պայմանները Հայաստանում»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան «Հայաստանի անվտանգությանը ոչինչ չի ավելացնում».
«Հայաստանը երբեք ռուսական ռազմաբազան հանելու հարցը չի բարձրացրել: Հիմա այդ հարցը դնում է ռուսական կողմը: Մենք դիրքավորվում ենք այդ տրամաբանությամբ»:
Մեդիամաքսը հիշեցնում է. որ ս.թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր
«Եթե Հայաստանը գտնում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանն անհրաժեշտ չէ, մենք կհեռանանք հենց վաղը։ Հայաստանը դրան պատրա՞ստ է։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ինչ-որ ռազմական «ռուսական թեւ» լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»։
Սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Այնպես չի, որ մենք համարում ենք՝ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է: Եթե Ռուսաստանը որոշի ռազմաբազան դուրս բերել ՀՀ-ից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն հայտնեն այստեղ մնալու, դա էլ կքննարկենք, բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցը չենք բարձրացրել»:
Leave a Reply