ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել

Written by

in

ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։

Նախարարի հրամաններով․

ՆԳ նախարարությունում՝

  • Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ,Արթուր Սահակյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետի տեղակալ։

ՆԳՆ ոստիկանությունում՝

  • Անդրեյ Մանուկյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետ,
  • Վահան Հակոբյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ,
  • Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,
  • Կարեն Մայիլյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,
  • Գևորգ Պալյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի պետ,
  • Կարեն Արզումանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի պետ,
  • Արտակ Գուրջանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ,
  • Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ,
  • Վազգեն Թադևոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ,
  • Արտաշես Ալեքսանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ,
  • Կարեն Գևորգյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար,
  • Արման Խաչատրյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Եղեգնաձորի պահպանության բաժնի պետ,
  • Խաչիկ Բախբուդարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Կենտրոնի պահպանության բաժնի պետ,
  • Արտյոմ Ալեքսանյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի 1-ին գումարտակի հրամանատար,
  • Արմեն Ղամբարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ,
  • Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետ Դավիթ Սուրենյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
  • Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
  • Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոմանոս Խլղաթյանն ազատվել է պաշտոնից,
  • Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանն ազատվել է պաշտոնից,
  • Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,
  • Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Արմեն Հարությունյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։
  • Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ Ալբերտ Ազատյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

ՆԳՆ փրկարար ծառայությունում՝

  • Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի պետ Էդգար Վաղարշակյանն ազատվել է Փրկարար ծառայությունից։

Այլ հրամաններով՝ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում 10 ծառայող նշանակվել է բաժնի պետի տեղակալի պաշտոնի, 3-ն ազատվել են Ոստիկանությունում ծառայությունից, իսկ 1 ծառայող՝ զբաղեցրած պաշտոնից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *