Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել

Written by

in





Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի, իսկ հետո արդեն Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 2-ամյա տղայի կյանքը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Այդ օրը հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայան ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»։

Բավականին օպերատիվ շտապօգնության բժիշկները հասել են կանչի վայր, որտեղ նախ երեխային անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ էլ իրենց մասնագիտական պրոֆեսիոնալիզմով աչքի են ընկել տեղի բժիշկները։

Կայքի տեղեկություններով՝ երեխան տղա է, անունը Նարեկ, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, և դեպքի մասին արդեն ոստիկանությունում բացատրություն է տվել երեխայի 34-ամյա մայրը։




դիտվել է 44 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *