«Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու

Written by

in





«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին, այս տարի անցավ ընդգծված «ընտանեկան» ու փակ մթնոլորտում։ Օրակարգը հաստատելուն պես իշխանությունները շտապել են փակել դռները լրատվամիջոցների առաջ՝ թերեւս հանրության ու սփյուռքի մասին սուր հարցերից պաշտպանվելու համար: Նախկինում՝ հատկապես մինչեւ 2018-ի իշխանափոխությունը եւ դրանից անմիջապես հետո, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերն ունեին բոլորովին այլ ձեւաչափ. լրագրողները հնարավորություն ունեին հետեւելու նիստի մեծ մասին, որտեղ սփյուռքի ներկայացուցիչները, ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ, ՌԱԿ, եւ Եկեղեցու ներկայացուցիչները բաց, երբեմն նույնիսկ բավականին սուր բանավիճում էին երկրի նախագահի կամ կառավարության հետ: Իրավիճակը կտրուկ փոխվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ իշխանությունը հիմնադրամի հավաքած միլիոնավոր դոլարները փոխանցեց պետական բյուջե, ինչի իրավունքը չուներ: Սփյուռքի վստահությունն այդ ժամանակ կոտրվեց, հարցադրումները դարձան անհարմար` կառավարության համար, հիմնադրամի նիստերն աստիճանաբար վերածվեցին փակ կաբինետային հավաքների:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ հանրապետության նախագահը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ այլք: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի զարգացման եռամյա ռազմավարության եւ ծրագրային հիմնական առաջնահերթությունները։ Քննարկվել են նաեւ հիմնադրամի 2025 թ. գործունեության ամփոփ հաշվետվությունը եւ 2027-2029 թթ. բյուջեն»,- ասված է «Հայաստան» հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության մեջ: Թե ում փողերն են պատրաստվում տնօրինել դռնփակ ռեժիմով, երբ համահայկական վստահությունը վաղուց սպառված է, երբ հայկականությանը պատերազմ է հայտարարված, հայտնի չէ:

Դիտելով տարածված լուսա­նկարները՝ նկատեցինք, որ նիստի մասնակիցներն էլ նախկինի պես շատ չեն եղել: Ալեն Սիմոնյանի փոխարեն, բնականաբար, Ռուբեն Ռուբինյանն է, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա չէ, եւ ընդհանրապես՝ հոգեւոր դասի որեւէ ներկայացուցիչ չկա․ վստահ ենք` չեն հրավիրել։ Իշխանությունը, որ տարիներ շարունակ հետեւողականորեն քանդում է կապերը Եկեղեցու եւ սփյուռքի ավանդական կառույցների հետ, հիմնադրամը փաստացի թողել է առանց հոգեւոր մասնակցության եւ օրհնության։ Դահլիճում չկար նաեւ տնային կալանքի տակ պահվող Սամվել Կարապետյանը, թեեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 44-օրյայից հետո նա ընդհանրապես չի մասնակցել նիստերին, բոյկոտում էր` սփյուռքի հավաքած միջոցները պետական բյուջե փոխանցելու հետ կապված սկանդալից հետո:

 




դիտվել է 160 անգամ

Լրահոս


«Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video)



Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video)



Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video)




Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video)



Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video)



Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»



Հիանալու բան չկա



«Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու



Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին



«Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում



«Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան



Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի



Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում



Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան



Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը



Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել



Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video)



Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան



Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video)



Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը



Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա



CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել



ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել



Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը



«Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video)

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *