Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է 42 կիլոմետրանոց հատվածը, որն անցնում է Հայաստանով | Քաղաքականություն

Written by

in

 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում քննարկել է  42 կիլոմետրանոց հատվածը, որն անցնում է Հայաստանով:

Ադրբեջանի ներկայացուցիչը  կրկին օգտագործելով  «Զանգեզուրի միջանցք» եզրույթը նշել է, որ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95%-ով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75%-ով: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բայրամովն ասել է.

«Երկու նախագծերն էլ նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Նախիջևանում երկաթուղու վերակառուցման աշխատանքներն այժմ սկսվել են։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանով։ Այն Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Չնայած սա համարվում է հայկական տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանի միջոցով։ Նախագծային աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի, իսկ ֆիզիկական շինարարությունը կսկսվի 2027 թվականին», – նշել է Ջեյհուն Բայրամովը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *