Մինչեւ 2030թ. Հայաստանի չորս բուհեր պետք է ընդգրկվեն լավագույն 500-ի շարքում

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Մինչեւ 2030 թվականը Հայաստանի առնվազն չորս բուհեր պետք է ընդգրկվեն միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի շարքում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ասել է, որ այդ թիրախը սահմանված է կրթության զարգացման պետական ծրագրով։ 
Համաշխարհային համալսարանական վարկանիշավորման QS Quacquarelli Symonds կազմակերպության հետ համագործակցության մեկնարկի միջոցառմանը նախարարն ասել է.
«Բարձրագույն կրթության համակարգի մրցունակության բարձրացումը պետք է լինի համալիր քաղաքականության արդյունք: Ակնկալում ենք, որ QS-ի գործընկերների աջակցությամբ մեր բուհերը կկարողանան իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները եւ վարկանիշավորման համակարգերում առաջընթաց գրանցել։ 
Միջազգային խորհրդատվական աջակցությունը չի ենթադրում պատրաստի լուծումների մեխանիկական կիրառում. միջազգային փորձը պետք է ուսումնասիրվի եւ կիրառվի՝ հաշվի առնելով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի առանձնահատկություններն ու կարիքները։ 
Չկան պատրաստի դեղատոմսեր եւ պատրաստի լուծումներ բոլոր հարցերի համար. դրանք գտնվում են փորձի ուսումնասիրությամբ, համատեղ քննարկումներով, եւ կայացվող պատասխանատու որոշումներով»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *