Մենք լսեցինք ու  շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով. Արարատ Միրզոյան | Քաղաքականություն

Written by

in

Արտաքին գործերի  և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն համարժեք արձագանք չտվեց Ադրբեջանի իշխանություններին՝ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ
Արցախ կազմակերպած այցի ու հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

Ի պատասխան լրագրողների հարցի, Միրզոյանն ասաց, որ  ՝ ԱԳՆ-ն ինչ պետք է աներ, արել է և, որ այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան և մենք լսեցինք ու  շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով։

Անդրադառնալով իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությանը և հարցին՝ կա՞ն ժամկետներ,Միրզոյանն ասաց. «Մենք նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, վերջնական պայմանավորվածություն դեռ չկա, գրաֆիկներից է կախված»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *