Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան

Written by

in

ԱԺ նիտում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց՝ կառավարության անդամի երդման նոր տեքստում կա՞ն «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացողությունները։

«Կառավարության անդամի նախորդ երդման տեքստում  կար հայրենիք, ժողովուրդ, ազգ բառերը։ Արդյո՞ք այս տեքստում կա հայրենիք, ժողովուրդ, ազգ բառերն ու հասկացողությունները»,- հարցրեց Կարապետյանը։ 

Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ նոր տեսքտում կա «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը, ժողովուրդը։

«Կան հետևյալ սկզբունքները՝ մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով»,-ասաց Գալյանը։

Նարեկ Կարապետյանն արձագանքեց՝ «հայրենիքի հզորացում» բառը դուրս է եկել. «Ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, ինչը կարևոր ու պատասխանատու է կառավարության անդամի հետ կապված, դուրս է եկել։

Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել»։

Գալյանն ասաց, որ  համազգային նպատակը պետության հարատևությունն ու զարգացումն է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *