Արմեն Խաչատրյան․ 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ | Քաղաքականություն

Written by

in

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ։

«Բայց եթե ռուսական կողմին դա պետք է՝ քննարկման առարկա է, ոչ մի խնդիր»,– լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Խաչատրյանի խոսքով՝ ռուսական ռազմաբազան երբեք էլ Հայաստանին «տիրություն չի արել»։

«Էդ ե՞րբ է մեզ տիրություն արել, որ հիմա էլ պետք է անտեր մնանք»,– ընդգծել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ հայկական կողմի համար էական չէ՝ ռուսական ռազմաբազան Հայաստանում կշարունակի՞ գործել, թե՞ ոչ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *