Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք.Ռուբինյան | Քաղաքականություն

Written by

in

Ազգային ժողովի նիստում  ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է ,որ Բելառուսում Հայաստանի դեսպանի՝ Երևանում խորհրդակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Հայաստանը Բելառուսից պարզաբանում կամ ներողություն ստանա 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների կապակցությամբ:

Ռուբինյանն անդրադարձել է այս թեմային այն բանից հետո, երբ երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին հարցրել է, թե որքան են տևելու Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները։

«Բելառուսում Հայաստանի դեսպանը գիտե՞ք ինչու է կանչվել խորհրդակցությունների։ Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը իրենք Ադրբեջանի հետ պլանավորել են։ Բելառուսը երկիր է, որը ՀԱՊԿ անդամ է, մեր հետ նույն պաշտպանական կառույցի անդամ է»,-հիշեցրել է Ռուբեն  Ռուբինյանը։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts