Լեհաստանի զինվորականները իրավունք ունեն խոցել երկրի օդային տարածքը խախտող ցանկացած օբյեկտ, հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը։ Այս մասին փոխանցում է ТACC-ը։
«Լեհաստանի օպերատիվ հրամանատարը միշտ տալիս է այսպես կոչված հրաման՝ նախնական թույլտվությամբ օբյեկտներ խոցելու նման իրավիճակներում, որպեսզի մեր հակահրթիռային համակարգերը, ինչպիսիք են Patriot-ը, և մեր ռազմական օդաչուները պատրաստ լինեն և կարողանան օգտագործել իրենց զենքերը, երբ տեղի ունենա ներխուժում երկրի սահմաններ», – ասել է Տոմչիկը TVN24-ի եթերում։
Սեպտեմբերի 13-ին Լեհաստանի վարչապետը գումարել է օպերատիվ շտաբի նիստ՝ ի պատասխան Ուկրաինայի արևմուտքում՝ Լեհաստանի հետ սահմանի մոտ տեղի ունեցած մի քանի միջադեպերի։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply