«ՆԳ նախարարի տեղակալը զեկուցում է հարցը, այդ կոնտեքստում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդներից մեկը նրան հարց է տալիս՝ Բելառուսում Հայաստանի դեսպանին կանչել եք խորհրդակցությունների, ինչքա՞ն են տևելու դրանք»,- նկատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և հավելել, որ զարմանում է, թե ինչպես կարող է պատգամավորը կամ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն այդպիսի վերաբերմունք ունենալ։
Նա հիշեցրել է, թե ինչու է Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել խորհրդակցությունների․ «Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարեց, որ 44-օրյա պատերազմն իրենք Ադրբեջանի հետ պլանավորել են։ Բելառուսն էլ երկիր է, որ ՀԱՊԿ անդամ է։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի դեսպանը Բելառուսում կանչվել է խորհրդակցությունների»,- ասել է ԱԺ փոխնախագահը և հավելել, որ այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև պարզաբանում կամ ներողություն հնչի։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության նույն առաջնորդներից, թոփերից մեկը, տարօրինակ կերպով, հանձնաժողովների նիստերից մեկին ասել է՝ Հայաստանի պայմանագրունակության հարցն է բարձրանում, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ-ի առաջ իր պարտավորությունները չի կատարում։ Լո՞ւրջ եք ասում»,- շեշտել է ԱԺ փոխնախագահը։
«Գալիս եք այստեղ, արդարացիորեն առաջարկում մեկ րոպե լռությամբ հարգել մեր հայրենակիցների հիշատակը, որոնք զոհվել են հանուն Հայաստանի։ Գիտե՞ք՝ Այդ ժամանակ ՀԱՊԿ-ն ինչով էր զբաղված․ իրենց դիմեցինք, ոչ մի բան չարեցին»,- ասել է ԱԺ փոխնախագահը։
Leave a Reply