ՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասին

Written by

in



Ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել սոցիալական ցանցերում տարածվող կեղծ գովազդների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն հափշտակել քաղաքացիների ֆինանսական միջոցները։

Վերջին շրջանում Facebook և Instagram հարթակներում «Telcell Wallet»-ի անվամբ հայտնվում են հայտարարություններ՝ Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար օգտվելու առաջարկով։

Այս գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներին խնդրվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդը տրամադրելուց հետո հանցագործները ստանում են մուտք դեպի «Telcell Wallet» համակարգը, ինչը հնարավորություն է տալիս հափշտակել նաև բանկային քարտերին կցված գումարները։

ՆԳՆ-ից կոչ են անում քաղաքացիներին զգուշանալ նման առաջարկներից և չմուտքագրել անհայտ աղբյուրներից ստացած հաստատման կոդերը։


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *