Հայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Ալեն Սիմոնյան

Written by

in

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր նախկին գործընկեր, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Հայկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե օնլայն խաղատների վերաբերյալ իր ներկայացրած օրինագիծը Ազգային ժողովում չի քննարկվել Ալեն Սիմոնյանի ցուցումով, Սիմոնյանը նշել է.

«ԱԺ բերված որևէ օրինագծի մասով քննարկման չեմ մասնակցել, որևէ կարծիք չեմ հայտնել, բովանդակությունը չեմ քննարկել, չեմ առնչվել, չեմ կարդացել, այլ կերպ չեմ քննարկել։ Կրկնում եմ՝ այն ամենով, ինչի մասին ասում է, պարտավոր են զբաղվել իրավապահները»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *