Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ |

Written by

in

Տարբեր խախտումներ թույլ տված մոտ 100 հազար միգրանտ է Ռուսաստանից արտաքսվել մեկուկես տարվա ընթացքում, ևս շուրջ 200 հազար օտարերկրացու համար սահմանափակվել է մուտքը երկիր։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության ղեկավարի տեղակալ, օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության և գրանցման ծառայության պետ Անդրեյ Կիկոտը։ «Արտաքսման դեպքերը 2,6 անգամ ավելացել են։

Արդյունքում՝ մենք արտաքսել ենք շուրջ 100 հազար մարդու, որոնցից 75 հազարին՝ հարկադրաբար», – ասել է Կիկոտը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ կանխարգելիչ աշխատանքների արդյունքում ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայության ստորաբաժանումների կողմից արգելվել է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել 197 հազար օտարերկրացու, որոնք խախտել են երկրի օրենսդրությունը։

Ընդհանուր առմամբ, մեկուկես տարվա ընթացքում ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտել է 800 հազար օտարերկրացի:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *