Հայաստանն Ադրբեջանի հետ Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկում. Սարգիս Խանդանյան | Քաղաքականություն

Written by

in

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 9-ին ադրբեջանական ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Բաքվի դիրքորոշումը շարունակում է անփոփոխ մնալ առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջնականացման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։

Բայրամովը նաև անդրադարձել է այն թեմային, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ նոր Սահմանադրության տեքստը կներկայացվի հանրությանը՝ շեշտելով, որ նոր Սահմանադրությունն ընդունելու ժամկետը Հայաստանի ներքին հարցն է։

 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այս թեմայի հետ կապված հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։

 Խանդանյանը նաև շեշտել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկում, քանի որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգի հարց է։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *