Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Փաշինյանի հետ վիճած բժշկուհին․ քաղաքապետարանի պարզաբանումը | Քաղաքականություն

Written by

in

Երևանի քաղաքապետարանից արձագանքել են Factor.TV-ի հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճ ունեցած թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը․

«Առողջության պարտադիր ապահովագրության ընդունումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, այդ թվում՝ գինեկոլոգների։ Հավելյալ պահպանված հաստիքներն առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ թվում՝ (բաժնի վարիչ) հասկացությունը, որը ֆինանսական փոխհատուցման ենթակա չէ։ Բուժական գծով փոխտնօրեններն ունակ են լուծելու բուժառուի ցանկացած հարց։ Այս գործընթացը սկսվել է դեռևս այս տարվա հունվարից՝ Առողջության պարտադիր ապահովագրության գործարկումից հետո»։  

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *