Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Կառավարությունից հայտնել են, որ նա Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։ Փարիզում սեպտեմբերի 9–ից 10-ը կանցկացվի Միջազգային տիեզերական առաջին գագաթնաժողովը:
Գագաթնաժողովի հիմնական թեման տիեզերական ոլորտի ապագան է՝ տիեզերական անվտանգությունը, միջազգային համագործակցությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, տիեզերական տնտեսությունն ու ոլորտի կայուն զարգացումը։
Leave a Reply