Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Written by

in



Միջազգային


Սեպտեմբերի 8-ի առավոտյան Վրաստանում՝ Ախալքալաքի շրջակայքում, երկու երկրաշարժ է գրանցվել։

Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 08:52-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ախալքալաքից մոտ 20-21 կմ հյուսիս՝ Բալանթա/Բեժանո գյուղերի շրջակայքում։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է մոտ 4.2։

Երկրորդ ստորգետնյա ցնցումը գրանցվել է ժամը 09:09-ին՝ առաջինից շուրջ 17 րոպե անց։ Էպիկենտրոնը գտնվել է Ախալքալաքից մոտ 18 կմ հյուսիս՝ Ալաթուման գյուղի մոտ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3.0։

Այս պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


Հետևեք
 մեզ՝ այստեղ






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts