«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում Օհանավանից։ Բնակիչները խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն մինչև ուշ երեկո հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն և ռաբիզ։
Բնակիչների փոխանցած տեղեկությունները հաստատել է նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսը։
Նրա խոսքով՝ նախկինում եկեղեցու տարածքում անգամ մեկ ֆուրշետի կամ բարձր երաժշտության համար հոգևորականները թեմակալ առաջնորդից խիստ նկատողություն էին ստանում։ Մինչդեռ այսօր Ստեփան Ասատրյանը, ըստ նրա, որևէ եկեղեցական իշխանության չի ենթարկվում և տարածքում «ինչ ուզում անում է»։
«Հիմա իրեն խանգարող չկա՝ ինչ ուզում, անում է։ Մեզ չի ենթարկվում։ 24 ժամ ոստիկաններ կան, իրեն հսկում են, անգամ հոգեհանգստի ժամանակ ոստիկանները հետը գնում են, կողքին կանգնում։ Ես Հովհաննավանքի քահանան եմ, բայց չեմ կարողանում գնալ եկեղեցի»,- ասել է Տեր Սարգիսը։
Եկեղեցու տարածքում ոչ միայն փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, այլև առևտրային գործունեություն է իրականացվում, իսկ դրանից ստացվող գումարները եկեղեցական կառույց չեն մուտքագրվում և տնօրինվում են Ստեփան Ասատրյանի կողմից։
Եվ այս ամենը՝ ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում։
Տեր Սարգիսը նաև պնդում է, որ Ստեփան Ասատրյանը որևէ եկեղեցական հրահանգի չի ենթարկվում և մարդկանց խաբում է, թե իրեն իբր վերականգնել են հոգևոր ծառայության մեջ։ Մինչդեռ, Մայր Աթոռից, Հովհաննավանքի հոգևորականներին հորդորել են եկեղեցի չգնալ մինչև այն վերադարձվի Մայր Աթոռի տնօրինությանը և տաճարը սրբագործվի։
դիտվել է 291 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Leave a Reply