Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան |

Written by

in

«Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա»,-գրում է ԱԺ փոխնախագահ Արամ վարդևանյանը՝ շարունակելով.

«Ակնհայտ է, որ իրական Եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա, ﬕաժամանակ առկա է հարաբերությունների ռեկորդային վատթարացում Ռուսաստանի հետ։

Արդյունքում տնտեսական խնդիրները չեն լուծվում և կա ռիսկ ﬓալու առանց որևէ կայուն գործընկերոջ: Մեզ պետք չէ իշխանության փառասիրության որոգայթ: Մեզ պետք են հաղթանակներ` դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում, քաղաքական և տնտեսական մտքի հաղթանակներ որոնք մարդկանց կյանքը կբարելավեն ու բարեկեցություն կբերեն։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *