ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է երեք իրանական նավթային տանկերների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին։
«Կենտրոնական հրամանատարության ուժերը սեպտեմբերի 5-ին հարվածներ են հասցրել երեք իրանական նավթային տանկերների այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ – խմբ.) բալլիստիկ հրթիռներ էր արձակել տարածաշրջանային ջրերը պարեկող ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավերի ուղղությամբ»,— ասվում է CENTCOM-ի հրապարակման մեջ։
Համաձայն տեքստի՝ շարքից հանվել են Խարկ կղզու մոտ գտնվող «Downy» տանկերը և Ջասկ նավահանգստային քաղաքի մոտ գտնվող «Stark 1» տանկերը: «Ամերիկյան ուժերը ոչնչացրել են նաև դատարկ «Kylo» տանկերը Օմանի ծոցում»,— հայտարարել է հրամանատարությունը։
Ավելի վաղ SNN հեռուստաալիքը հայտնել էր, որ իրանական տանկերը ենթարկվել է ԱՄՆ ԶՈւ հարվածին՝ Խարկ կղզու մոտ: Այս լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։
դիտվել է 183 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Leave a Reply