Այս ամենը վերլուծելով ու գիտակցելով էր, որ տարիներ շարունակ խնդրում էի, պահանջում էի, համոզում էի, որ մենք պետք է մի կողմ թողնեք ներքաղաքական օրակարգը և փորձեք լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը։
Պետք է հասկանայինք և հիմա գոնե հասկանանք, որ Արևմուտքը գծել է մի այնպիսի խաղ, որ ոչ ընտրություններով, ոչ փողոցով չեք կարող հեռացնել գործող իշխանությանը։ Հետևաբար, պետք է համախմբվել, համոզել, փորձել գործող իշխանությանը հետ պահել Արևմուտքի ձեռքին գործիք դառնալուց։ Պետք է փորձել թույլ չտալ, որպեսզի իշխանությունները գնան դեպի Արևմուտք՝ իրենց հետևից Արևմուտք տանելով Հայաստանը։
Իսկ դրա համար քաղաքական, այսպես կոչված, «ընդդիմությունը» պետք է ոչ թե ժողովրդին մեսիջներ տար, թե ինքն ավելի հայրենասեր է, որ ինքը գալու է Արցախը հետ բերի, այլ ինքը պետք է մեսիջներ տար հասարակությանը, որ այնպիսի օրհասական իրավիճակում ենք, որ ամեն ինչ թողնում ենք մի կողմ, չենք էլ պայքարում իշխանության համար, համաձայն ենք, որ Նիկոլ Փաշինյանը թեկուզ հավերժ մնա իշխանության, միայն թե մեզ չտանի դեպի Արևմուտք։
Եթե պետք էր, պետք է նախկին օլիգարխները կամ այսպես կոչված թալանչիները կամովի իրենց ունեցվածքը դնեին հայրենիքը փրկելու զոհասեղանին՝ ժողովրդին ցույց տալով, որ, տեսեք, իրավիճակն այնքան վատ է, օրհասական, որ մենք պատրաստ ենք մեր ամբողջ ունեցվածքը կորցնել, նույնիսկ այդ գնով մեր հայրենիքը փրկելու համար։ Միևնույն է շատերը դա այսպես թե այնպես կորցնելու են։
Իշխանության համար մղվող պայքարը պետք էր հանել օրակարգից, և քանի դեռ ուշ չէ գոնե հիմա պետք է հանել։
Հիմա պետք է ոչ թե իշխանության համար պայքար մղել, այլ պետք է իշխանությանը փորձել համոզել, ստիպել, ինչ-որ լուծումներ գտնել՝ հետ պահելու դեպի Արևմուտք երկիրը տանելու կործանարար ճանապարհից։
Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, որ մենք կգանք Նիկոլ Փաշինյանի փոխարեն, կխաղանք երկու լարի վրա, և ամեն ինչ լավ կլինի, այդ մարդիկ իրականում ոչ միայն քաղաքականապես տգետ են, այլ բարոյականության հետ ևս լուրջ խնդիրներ ունեն, որովհետև Արևմուտքի համար կարևոր չի քո անուն-ազգանունը, կարևոր է, որ դու խաղաս իրենց խաղը և կործանես քո երկիրն ու պետությունը։ Իսկ երկու լարի վրա խաղալ չի նշանակում վարել բազմաբևեռ քաղաքականություն։ Սրանք հորինված միֆեր են։ Երկու լարի վրա խաղալ նշանակում է՝ հնարավորություն տալ Արևմուտքին փչացնել հայ-ռուսական հարաբերությունները և քանդել մեր տարածաշրջանի ճարտարապետությունը։
102-րդ ռազմակայանը պարզապես ռուսական զորամաս չէ․ այն Հայաստանի գոյությունը պահպանող զսպիչ համակարգի առանցքն է։ Հետևաբար՝ դրա գոյության կամ ներկայության վտանգումը նշանակում է նաև Հայաստանի անվտանգության վտանգում։ Ռուսաստանը փաստացի ասում է․ ընտրությունը ձերն է, սակայն այդ ընտրության հետևանքների պատասխանատվությունը նույնպես ձերն է։
Միակ օրակարգային հարցն այսօր Հայաստանում պետք է լինի Արևմուտք գնալուց հրաժարվելը։
Մնացածն անիմաստ դատարկ խոսակցություններ են։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
Գրառում 1/3
Մհեր Ավետիսյան
Leave a Reply