Նախօրեին ողբերգական վթարի հետևանքով վիրավորներից մեկը «Արմենիա» ԲԿ–ում վիրահատվել է. վիճակը կայուն է

Written by

in

Արագածոտնի մարզում երեկ՝ սեպտեմբերի 2–ին, տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն. Նա նոր է վիրահատվել, վիճակը միջին ծանրության է, կայուն է։ Այս մասին  հետ զրույցում նշեց «Արմենիա» ԲԿ–ի գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Տղամարդն ունեցել է կողերի կոտրվածք և ազդրոսկրի գլխիկի կոտրվածք։ Կյանքին վնաս սպառնացող իրավիճակ չունենք»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել էին մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել էին, 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։ Բոլոր զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts