Եթե ՌԴ-ն որոշի իր ռազմաբազան հանել Հայաստանից, մենք չենք առարկի. Փաշինյան

Written by

in

Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել հանրապետության տարածքում տեղակայված 102-րդ ռազմաբազան։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նման քննարկում չի եղել և մենք այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել… եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել»։

Փաշինյանը նաեւ նշեց, որ Հայաստանը չի համարում, թե 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts