Պետք է գույքագրման ենթարկենք «ՀՀ-ՌԴ հարաբերություններ» հասկացությունը․ վարչապետ

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, նշել է, որ նոր բան չի ասվել: Նա դրական է գնահատել աշխատանքային մթնոլորտը․

«Առաջին հերթին պայմանավորվեցինք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա, և կքննարկենք․ նաև աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք»,- նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ գաղափար առաջացավ, որ պետք է գույքագրման ենթարկել «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը․ «Այսինքն՝ ինչ տողեր կան, և որ տողերի հետ կապված երկուստեք ունենք նույն դիրքորոշումը, և որ տողերի հետ կապված՝ այլ դիրքորոշումներ»,- ասել է Փաշինյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *